ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հարգելի ծնողներ, հիմա շատ կարևոր է բաց կապով չզանգել և ավելորդ հարցեր չտալ զինծառայողներին. ադրբեջանագետ

Հարգելի ծնողներ, հիմա շատ կարևոր է բաց կապով չզանգել և ավելորդ հարցեր չտալ զինծառայողներին. ադրբեջանագետ

«Հարգելի ծնողներ, բարեկամներ, ընկերներ, ով ծառայող ունի Տավուշում, հասկանում եմ ձեր անհանգստությունը, բայց հիմա շատ կարևոր է բաց կապով իրենց չզանգել և ավելորդ հարցեր չտալ»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։

Նա նաև գրել է.

«Նաև չպատասխանել նույնիսկ ձեզ հայերենով գրող անծանոթ օգտատերերի, դա կարող են ադրբեջանական ֆեյքեր լինել, որոնք միտումնավոր ապատեղեկատվություն են տարածում կամ փորձում իրավիճակի մասին փակ ինֆորմացիա կորզել։ Եղեք զգոն»։

  • Կիսվել: