ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սերժ Թանկյանը 53 տարեկան է. նրա և կնոջ ծննդյան տոնը միևնույն օրն է

Սերժ Թանկյանը 53 տարեկան է. նրա և կնոջ ծննդյան տոնը միևնույն օրն է

Ամերիկյան հանրահայտ System of a down ռոք խմբի վոկալիստ հայազգի Սերժ Թանկյանն այսօր նշում է 53-ամյակը: 

Ի դեպ՝ այսօր նաև նրա կնոջ` Աժելայի ծննդյան օրն է: Նրանք ամուսնացած են 2012 թվականից։ Անժելան Վանաձորից է: Նա եղել է Թանկյանի ֆան-ակումբի անդամ: Ծանոթացել են հենց Թանկյանի՝ Հայաստան այցերից մեկի ժամանակ, հետո՝ ամուսնացել ու մեկնել ԱՄՆ։ Սակայն անժելայի ծնողները մինչ արսօր էլ ապրում են Վանաձորում։

Զույգը Հայաստան այցերի ժամանակ պարտադիր հյուրընկալվում է Անժելայի վանաձորյան հայրական տանը:

Սերժը ծնվել է Բեյրութում, 8 տարեկանում ընտանիքով տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ ընդունվել է հայ-ամերիկյան դպրոց, ապա` Կալիֆորնիա նահանգի համալսարան, որտեղ էլ սկսել է զբաղվել երաժշտությամբ:

Տարոն Մալաքյանի հետ հանդիպումից հետո ստեղծվել է Soil խումբը, որը հետագայում վերածվել է System of a down-ի:

Սերժ Թանկյանը գրեթե ողջ երաժշտական կարիերայի ընթացքում նա պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման համար, ինչն արտացոլվում է նաև նրա երգերում:

Նշենք, որ Հայաստանում Սերժ Թանկյանը պարգևատրվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ներդրման համար:

Հիշեցնենք, որ 2015 թվականի ապրիլի 23-ին System of a down խումբը ցեղասպանության 100-ամյակին նվիրված համերգ ունեցավ Երևանում, որի խորագիրն էր` «Արթնացրեք հոգիները»:

 

  • Կիսվել: