ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հարցվածների 13,4 տոկոսը կողմ է արտահայտվել նոր Սահմանադրության ընդունմանը. «Gallup International Association»-ի անցկացրած հարցման արդյունքները

Հարցվածների 13,4 տոկոսը կողմ է արտահայտվել նոր Սահմանադրության ընդունմանը. «Gallup International Association»-ի անցկացրած հարցման արդյունքները

«Gallup International Association»-ը Հայաստանում հարցում է անցկացրել:

Հարցման մասնակիցների 38,1 տոկոսը նշել է, որ Հայաստանի Սահմանադրությունը չի կարող փոխվել, 34,2 տոկոսը չի բացառել փոփոխությունները որոշ դրույթներում, 13,4 տոկոսը կողմ է արտահայտվել նոր Սահմանադրության ընդունմանը։

Հարցումն անցկացվել է հունվարի վերջին, իսկ արդյունքները հրապարակվել են այսօր։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը անհրաժեշտ է համարել հարցվածների 29,3%-ը, դեմ է 26,9%-ը։

Եթե ընտրություններն անցկացվեին հաջորդ կիրակի, ապա հարցվածների 16.1%-ը պատրաստակամություն են հայտնել քվեարկել Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, 4.7%-ը՝ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ընդդիմադիր «Հայաստան» դաշինքին, 3,6 տոկոսը՝ հետախուզման մեջ գտնվող ոստիկանության նախկին աշխատակից, «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի, «Պատիվ ունեմ» ընդդիմադիր դաշինքը՝ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ստացել է ձայների 2,9 տոկոսը։

Հարցվածների 25,8%-ը չի ցանկանում մասնակցել ընտրություններին։

 

  • Կիսվել: