երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հանրային լրագրության ակումբը ժամանակավոր օգտագործման համար լրագրողներին տրամադրում է անվճար զրահաբաճկոններ, սաղավարտներ

Հանրային լրագրության ակումբը ժամանակավոր օգտագործման համար լրագրողներին տրամադրում է անվճար զրահաբաճկոններ, սաղավարտներ

Հանրային լրագրության ակումբը ժամանակավոր օգտագործման համար տրամադրում է անվճար զրահաբաճկոններ և սաղավարտներ լրատվամիջոցների աշխատակիցներին կան նրանց ներկայացուցիչներին։

«Անհրաժեշտության դեպքում կարող եք գրել մեզ՝ [email protected] էլ․ փոստի հասցեին։

Այս պաշտպանական միջոցները ձեռք բերելու համար անհրաժեշտ է ստորագրել երկկողմ պայմանագիր։ Լրատվամիջոցների աշխատակիցները պետք է ներկայացնեն անձը հաստատող փաստաթուղթ՝ անձնագիր և մամուլի անցաթուղթ (Press card)։ 

Այս անվտանգային պարագաները կարող եք ձեռք բերել մեր գրասենյակից՝ Սարյան 12, 3-րդ հարկ (Զովքի շենք): Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարին՝ 099 755 898»,-ասված է ակումբի հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: