ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Հանրային հեռուստաընկերությունը չի հեռարձակի Ամենայն Հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձը՝ Հեռուստաընկերության և Մայր Աթոռի միջև տարաձայնությունների պատճառով

Հանրային հեռուստաընկերությունը չի հեռարձակի Ամենայն Հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձը՝ Հեռուստաընկերության և Մայր Աթոռի միջև տարաձայնությունների պատճառով

Հանրային հեռուստաընկերությունը չի հեռարձակի Ամենայն Հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձը՝ Հեռուստաընկերության և Մայր Աթոռի միջև տարաձայնությունների պատճառով։

Բանն այն է, որ այս տարի Հանրայինը անհայտ պատճառներով որոշել է փոխել Կաթողիկոսի ավանդական ամանորյա տեսաուղերձի հեռարձակման կարգը և ժամանակը և, խախտելով տարիներ շարունակ ձևավորված ավանդույթը, առաջարկել է Մայր Աթոռին հեռարձակել Կաթողիկոսի ամանորյա տեսաուղերձը «Լուրեր»-ի վերջին թողարկման ժամանակ, ոչ թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքից առաջ, ինչպես եղել է նախկինում։

Հանրայինի այս առաջարկը մերժվել է Մայր Աթոռի կողմից։ Արդյունքում Կաթողիկոսի ամանորյա տեսաուղերձը այս տարի Հանրայինով չի հեռարձակվի։   

  • Կիսվել: