հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հանրապետության հրապարակում վնասվածքներ ստացած ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը վիրահատվել է

Հանրապետության հրապարակում վնասվածքներ ստացած ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը վիրահատվել է

Հանրապետության հրապարակում կայացած բողոքի ցույցի ժամանակ վնասվածքներ ստացած ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը վիրահատվել է։  Այս մասին Aravot.am-ին հայտնել է պատգամավորի որդուն՝ Տարոն Մանուկյանին:

«Հայրիկի հետ շատ լուրջ բան չկա՝ քթի կոտրվածք է, միջնապատն էլ թեք էր, դրա համար վիրահատական միջամտության կարիք առաջացավ, վիրահատության ժամանակ կռճիկից ոսկոր են վերցրել միջնապատի ոսկորի տեղը լրացնելու համար, վիրահատությունը նորմալ է անցել: Հիմա հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է՝ զուտ վարակներից խուսափելու նպատակով»,-հայտնեց պատգամավորի որդին:

Տարոն Մանուկյանի խոսքով, վաղն արդեն Գեղամ Մանուկյանին կտեղափոխեն հիվանդասենյակ:

Հիշեցնենք, որ երեկ Հանրապետության հրապարակում ոստիկանության ու քաղաքացիների միջև տեղի ունեցած բախումների ժամանակ մի քանի տասնյակ մարդ է վնասվել։ Տուժած քաղաքացիների թվում էր նաև ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

  • Կիսվել: