երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հանցավորության ինդեքսում ՀՀ-ն հայտնվել է առաջին տասնյակում. Գրիգորյան

Հանցավորության ինդեքսում ՀՀ-ն հայտնվել է առաջին տասնյակում. Գրիգորյան

«Հանցավորության ինդեքսում Հայաստանը վերջին երկու տարիների ընթացքում գրանցել է 11 հորիզոնականով աճ և հայտնվել առաջին տասնյակում»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նա նշել է, որ սա այս տարվա երրորդ միջազգային զեկույցն է, որտեղ Հայաստանը առաջին տասնյակում է:

Գրիգորյանը, մասնավորապես, գրել է.

«Այժմ հանցավորության ցածր մակարդակով զբաղեցնում ենք աշխարհում 7-րդ հորիզոնականը, վերջին 2 տարում գրանցելով համախառն ցուցիչում 27.08-ից 20.78 բացարձակ աճ։

Կարծում եմ սա շատ կարևոր ցուցանիշ է, և խոսում է Հայաստանի անվտանգ պետություն լինելու մասին։

Մանրամասն այստեղ` https://www.numbeo.com/crime/rankings_by_country.jsp…»:

  • Կիսվել: