«Համմեր»-ի վարորդը նախկինում եղել է Նուբարաշենի հոգեբուժարանում, ապա տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը, որտեղից դիմել է փախուստի
Երեկ աշմկահարույց միջադեպի հեշինակ դարձած «Համմեր»-ի վարորդ Գեղամ Սահրադյանի հետ կապված հետաքրքիր մանրամասներ են ի հայտ եկել։
Ըստ analitik.am-ի, Սահրադյանն ոչ միայն հոգեկան լուրջ խնդիրներ ունի, այլ նաև եղել է հոգեբուժարանում, որտեղից սննդային թունավորման կասկածով տեղափոխվել է Հանրապետական հիվանդանոց՝ առողջացման կուրս անցնելու նպատակով: Հանրապետական հիվանդանոցում Գեղամի վիճակը կտրուկ վատթարացել է, մի քանի օր գտնվել է վերակենդանացման բաժանմունքում, ինչից հետո հիվանդանոցի 2-րդ հարկից՝ պատուհանով դիմել է փախուստի:
Ըստ հարազատների կողմից մեզ տված տեղեկությունների, վերջիններս դիմել են ոստիկանություն՝ նշելով, որ երիտասարդն ունի հոգեկան լուրջ խնդիրներ և համապատասխան բուժում չանցնելու դեպքում կարող է վնասել թե իրեն, թե շրջապատին, սակայն երիտասարդին այդպես էլ հետ չեն տարել հոգեբուժարան:


