ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Համայնքներում նոր նախակրթարաններն ու դպրոցները կանխում են արտագաղթը. ԿԳՄՍ նախարար

Համայնքներում նոր նախակրթարաններն ու դպրոցները կանխում են արտագաղթը. ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել` նշելով, որ Տեղ համայնքի Վաղատուր և Քարաշեն գյուղերում հետևել է նախակրթարանների շինարարության աշխատանքներին:

«Երկու համայնքում էլ չկա նախադպրոցական ուսումնական հաստատություն: Վստահ եմ, որ նոր նախակրթարաններն ու դպրոցները կապում են մեր քաղաքացիներին իրենց համայնքին և կանխում արտագաղթը»,- գրել է Արայիկ Հարությունյանը` հրապարակելով լուսանկարներ:

  • Կիսվել: