երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Համայնքային ավտոբուսների բոլոր վարորդները պարտադիր բուժզննում կանցնեն

Համայնքային ավտոբուսների բոլոր վարորդները պարտադիր բուժզննում կանցնեն

«Երևանի ավտոբուս» ընկերությունում գրանցված վարորդները պետք է պարբերաբար պարտադիր բուժզննում անցնեն: հարցը քննարկիվել է Երևանի քաղաքապետարանի այսօրվա նիստում։

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ կարևորելով ուղևորների անվտանգությունը՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է առողջապահական ապահովագրության շրջանակում ապահովել գործընթացը:

Հարկ է նշել, որ համայնքային ընկերությունում աշխատող վարորդներն այս տարվանից առողջապահական ապահովագրության հնարավորություն են ստացել:

  • Կիսվել: