կիրակի, օգոստոս 16
16 / 8 / 2026
Համայնքապետարանն իր ողջ ռեսուրսով լծված է արցախահայերի կարիքների ապահովմանը․ խնդրանք բնակիչներին

Համայնքապետարանն իր ողջ ռեսուրսով լծված է արցախահայերի կարիքների ապահովմանը․ խնդրանք բնակիչներին

Վաղարշապատի համայնքապետարանը հայտարարություն է տարածել` կոչ անելով  բնակիչներին համայնքապետարանում ունեցած աշխատանքը կամ դիմումը հետաձգել, եթե այն չի կրում հրատապ բնույթ։

«Վերջին օրերին համայնքապետարանի շենքում է կատարվում Արցախից մեզ մոտ տեղափոխված մեր հայրենակիցների հաշվառումը։ Զուգահեռաբար, այստեղ է կատարվելու նաեւ կարիքների գնահատման, օգնության հավաքագրման եւ տեղաբաշխման ողջ գործընթացը։

Այս պահին համայնքապետարնն իր մարդկային եւ տեխնիկական ողջ ռեսուրսով լծված է արցախահայերի կարիքների ապահովմանը, հնարավոր աջակցությանը։

Որպես խնդրանք դիմում ենք ձեզ․ Եթե համայնքապետարանի տարբեր բաժիններում Ձեր աշխատանքը կամ դիմումը չի կրում հրատապ բնույթ եւ կարող է կատարվել առնվազն մի քանի օր անց, խնդրում ենք հետաձգել եւ հնարավորության տալ ողջ ուշադրությունը կենտրոնացնել այս պահի գլխավոր անելիքին։

Սիրելի՜ քաղաքացիներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ ստեղծված իրավիճակին, հայցում ենք ձեր ներողամտությունը, սակայն այս պահին առաջնային դերում մեր վերաբնակեցված քաղաքացիների կարիքներն են»։

  • Կիսվել: