Համագործակցության պայմանագիր՝ ԱԱՏՄ-ի և Արդյունաբերողների ու գործարարների միության միջև
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը ստորագրեցին համագործակցության պայմանագիր, հայտնում են ԱԱՏՄ-ից:
՛՛Հաշվի առնելով, որ սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում Աշխատանքային օրենսգրքի նկատմամբ Տեսչական մարմնի լիարժեք վերահսկողության դրույթները, կողմերը սույնով ստանձնեցին.
ստեղծել համատեղ աշխատանքային խումբ` աշխատանքային օրենսդրության կիրարկման մասին գործատուների համար ձեռնարկ մշակելու և հրապարակելու,
համատեղ իրազեկման միջոցառումներ իրականացնելու համար՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

