կիրակի, օգոստոս 23
23 / 8 / 2026
Հակոբ Սիմիդյանը և ԱՄԷ-ի դեսպանը քննարկել են անտառային տարածքների վերականգնման և պահպանության խնդիրը

Հակոբ Սիմիդյանը և ԱՄԷ-ի դեսպանը քննարկել են անտառային տարածքների վերականգնման և պահպանության խնդիրը

Այսօր շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյան ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նարիման Ալ Մուլլային։ Այս մասին տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:
 
Նախարարը շնորհավորել է տիկին դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ գործունեություն։
 
Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձ են կատարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի։
 
Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև առկա է շրջակա միջավայրի ոլորտում համագործակցության մեծ ներուժ։ Հիշեցնենք, որ շրջակա միջավայրի նախարարության և Միացյալ Արաբական Էմիրությունների կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարության միջև 2019 թ. հունվարի 15-ին ստորագրվել է հուշագիր՝ շրջակա միջավայրի պահպանության բնագավառում համագործակցության մասին:
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 28-րդ համաժողովին (COP28), որը նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 12-ը կանցկացվի ԱՄԷ-ում։ Քննարկվել են համաժողովին Հայաստանի Հանրապետության մասնակցության ձևաչափը և օրակարգը։
 
Նախարարը ևս մեկ անգամ վստահեցրել է, որ Հայաստանում կլիմայական օրակարգն առաջնային է, և շրջակա միջավայրի նախարարությունն այդ ուղղությամբ մի շարք միջոցառումներ ու ծրագրեր է իրականացնում։
 
Քննարկվել է նաև անտառային տարածքների վերականգնման և պահպանության խնդիրը։ Նախարարը խոսել է այս ուղղությամբ իրականացվող ծրագրերից և ստեղծվող շրջակա միջավայրի պահպանության ծառայությունից։
 
Տիկին դեսպանն հետաքրքրվել է Հայաստանում շրջակա միջավայրի վիճակի մոնիթորինգային համակարգով։ Նախարարը ներկայացրել է ՇՄՆ կազմում գործող «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեությունը և կենտրոնի տեխնիկական վերազինմանն ուղղված առաջիկա ծրագրերը։
 
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ շարունակել և ընդլայնել օրակարգային խնդիրների պարբերաբար քննարկումները:
 

  • Կիսվել: