կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Հակոբ Ավագյանն այսօր այցելել է ԱԱՏՄ հարավային տարածքային կենտրոն

Հակոբ Ավագյանն այսօր այցելել է ԱԱՏՄ հարավային տարածքային կենտրոն

Սյունիքի մարզ աշխատանքային այցի ընթացքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն այսօր հանդիպում է ունեցել ԱԱՏՄ հարավային տարածքային կենտրոնում, քննարկել ընթացիկ աշխատանքներն ու տարեվերջյան արդյունքները։
 
Ավագյանն այցելել է նաեւ Սիսիան քաղաքում ԱԱՏՄ-ին հատկացված նոր գրասենյակի տարածք, որտեղ ընթանում են շինարարական և բարեկարգման աշխատանքներ: Տեղում ծանոթացել է դրանց ընթացքին, քննարկումներ ունեցել աշխատանքները համակարգող մասնագետների հետ։
 
Տեսչական մարմնի մարզային տարածքային երեք կենտրոնները Տավուշի, Սյունիքի և Լոռու մարզերում Կառավարության որոշմամբ տեղակայվում են պետական սեփականություն հանդիսացող շենքերում, ինչը հնարավորություն կտա ունենալու կայուն աշխատավայր, աշխատանքային բարելավված պայմաններ, ինչպես նաև զգալիորեն կտնտեսվեն ներկայումս զբաղեցվող տարածքների վարձակալությանն ուղղվող պետական միջոցները։

 

  • Կիսվել: