հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հակահասարակական իրավախախտումների կանխման ու հայտնաբերման նպատակով շրջայցերը շարունակվում են

Հակահասարակական իրավախախտումների կանխման ու հայտնաբերման նպատակով շրջայցերը շարունակվում են

Հակահասարակական իրավախախտումների կանխման ու հայտնաբերման նպատակով ոստիկանության Երևան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի կազմակերպմամբ ու համակարգմամբ կատարվող շրջայցերը շարունակվում են։

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների և հատուկ նշանակության գումարտակի ծառայողները, Երևանի քաղաքապետարանի և այլ համայնքային կառուցների աշխատակիցները իրականացրել են հերթական միջոցառումը՝ հայտնաբերելով վարորդներից կայանման համար գումար պահանջող և փողոցային առևտրով զբաղվող անձանց, որոնց գործունեությունը կառաջացնի վարչաիրավական հետևանք։

Հորդորում ենք զերծ մնալ հակահասարակական իրավախախտումներ կատարելուց։ Միջոցառումները պարբերական են։

 

  • Կիսվել: