հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Մեկնարկել է ՊԵԿ նախագահին կից հասարակական խորհրդի ձևավորման գործընթացը

Մեկնարկել է ՊԵԿ նախագահին կից հասարակական խորհրդի ձևավորման գործընթացը

Մեկնարկել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի ձևավորման գործընթացը։ Խորհրդի աշխատակարգը և ձևավորման կարգը սահմանված են ՀՀ վարչապետի 2025 թ․ սեպտեմբերի 22-ի N835-Լ որոշմամբ։

«Հասարակական խորհրդի կազմում անդամների ներգրավման վերաբերյալ հայտարարությունը հրապարակվել է ՊԵԿ-ի պաշտոնական կայքէջում՝ «Գործունեություն» բաժնի «Համագործակցություն գործարար միջավայրի հետ» ենթաբաժնում։

Խորհրդի կազմում ընդգրկվելու ցանկություն ունեցողները կարող են անդամակցության հայտն ու անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկել [email protected] էլ. փոստին՝ մինչև 2025 թ․ դեկտեմբերի 12-ը ներառյալ։ Սահմանված վերջնաժամկետից ուշ ներկայացված հայտերն ու թերի փաստաթղթերը չեն դիտարկվելու։

Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար ցանկացողները կարող են զանգահարել 060 844-799 հեռախոսահամարով։

Հայտարարություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: