երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
FPWC-ն ներկայացնում է Հայաստանը Բնության պահպանության միջազգային միության համագումարում

FPWC-ն ներկայացնում է Հայաստանը Բնության պահպանության միջազգային միության համագումարում

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) մասնակցում է Բնության պահպանության միջազգային միության (IUCN) համագումարին, որն այս տարի տեղի է ունենում Մարսելում։  «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին FPWC-ից։

«FPWC թիմը ջանասիրաբար աշխատում է ապահովելու համար մեր ծրագրերի զարգացումը ոլորտի առաջնահերթ կարիքների ուղղությամբ՝ առաջնորդվելով պահպանության և կայուն զարգացման ամենաբարձր միջազգային ստանդարտներով։

IUCN-ը զբաղվում է Երկիր մոլորակի կենսաբազմազանության պահպանման խնդիրների լուսաբանմամբ։ Հիմնադրվել է 1948 թվականին։ Նպատակն է աշխարհի բոլոր կազմակերպություններին տրամադրել աջակցություն և օգնություն՝ պահպանելու բնության ամբողջականությունն ու բազմազանությունը, բնական պաշարների բանական և էկոլոգիապես կայուն օգտագործման ապահովումը»,- ասվոըմ է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ FPWC հիմնադիր-տնօրեն Ռուբեն Խաչատրյանը միջազգային գործընկերների հետ միասին ներկայացրել է շարժում ուղղված #IUCNnetwork՝ կոչ անելով ցանցի անդամների համար ապահովել անվտանգ և պաշտպանված տարածքներ աշխատանքն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը գործում է 2002թ-ից և Բնության պահպանության միջազգային միավորման (IUCN) անդամ է։ Հայաստանի բնական բացառիկ ժառանգության և կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական խնդիրների և բնության պահպանության կարևորության մասին հանրային իրազեկումը Հիմնադրամի առաքելությունն է։ FPWC-ի նպատակն է մարդ-վայրի բնություն հակամարտության և դրա հետևանքների նվազեցմամբ կրճատել կենդանական և բուսական աշխարհի վտանգված տեսակների անհետացման ռիսկերը։

  • Կիսվել: