Վանդալիզմի այս քաղաքականությամբ խախտվում է Հադրութ քաղաքի պատմական տեսքը. Հայքի մշակույթի օմբուդսմենի ահազանգը
Դեռեւս 2023 թվականի դեկտեմբերի 8-ին «Հայքի մշակույթի Օմբուդսմեն»-ի գրասենյակն ահազանգեց, որ Ադրբեջանը բռնազավթված Հադրութում շինարարական աշխատանքների պատրվակի տակ քանդելու է տարբեր շինություններ այդ թվում նաեւ պատմական նշանակության կառույցներ։ Այս մասին ասված է «Հայքի մշակույթի Օմբուդսմեն»-ի գրասենյակի ֆեյսբուքյանն էջումԼ
«Վանդալիզմի այս քաղաքականությամբ խախտվում է Հադրութ քաղաքի պատմական տեսքը։ Այս ամենը Ադրբեջանի պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության քաղաքականության անբաժանելի մաս է կազմում։ Ոչնչացնելով եւ յուրացնելով հայկական մշակութային ժառանգությունը Ադրբեջան արհեստածին պետությունը նպատակ է հետապնդում տարածաշրջանում ջնջել հայկական հետքը»,- նշվում է հաղորդագրության մեջ։