երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Գյումրու ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել

Գյումրու ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել

Դեկտեմբերի 2-ին, ժամը 04:33-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:50-ին, մարվել՝ 04:56-ին: Այրվել են «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածն ու սրահն:

  • Կիսվել: