կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գյումրիում ՇՊՀ դասախոսը վրաերթի է ենթարկվել ու մահացել

Գյումրիում ՇՊՀ դասախոսը վրաերթի է ենթարկվել ու մահացել

Շիրակի պետական համալսարանը խորը ցավով տեղեկացնում է, որ կյանքից հեռացել է  համալսարանի երկարամյա դասախոս Աստղիկ Սիմոնյանը։

Աստղիկ Սիմոնյանը 1993թ․ մինչև օրս աշխատում էր Շիրակի պետական համալսարանում որպես հոգեբանության դասախոս՝ վայելելով գործընկերների և ուսանողների սերն ու հարգանքը։

Դասախոսական աշխատանքին զուգահեռ Ա․ Սիմոնյանը հոգեբանական և կրթադաստիարակչական ծառայություններ է մատուցել սոցիալապես խոցելի խմբերի ներկայացուցիչներին, ինչպես նաև անապահով ընտանիքների երեխաներին։

Շիրակի պետական համալսարանի ողջ հանրույթն իր խորին ցավակցությունը և զորակցությունն է հայտնում Ա․ Սիմոնյանի ընտանիքին և հարազատներին։

Աստղիկ Սիմոնյանի հոգեհանգիստը տեղի կունենա սույն թվականի հուլիսի 16-ին, ժամը 19։00-ին, «Անի» թաղամասի Սուրբ Հակոբ Մծբնա եկեղեցում, հուղարկավորությունը՝ հուլիսի 17-ին, ժամը 14։00-ին, նույն վայրից։

Նշենք, որ  Աստղիկ Սիմոնյանը հուլիսի 13-ին Գյումրու Շիրակացի փողոցում գտնվող «Իդեալ» խանութի դիմաց, ժամը 18․00-ի սահմաններում վրաերթի էր ենթարկվել ։ Ոստիկանության պաշտոնական տեղեկատվության համաձայն, նրան վրաերթի էր ենթարկել «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը։ Կնոջը մարմնական վնասվածքներով՝ ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել էին Գյումրի բժշկական կենտրոն, որտեղից և մայրաքաղաք, սակայն կյանքը փրկել չէր հաջողվել։

  • Կիսվել: