երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Գյումրիում երիտասարդներն իրազեկման ակցիա են անցկացնում բուհերում

Գյումրիում երիտասարդներն իրազեկման ակցիա են անցկացնում բուհերում

Գյումրիում մի խումբ երիտասարդներ իրազեկման ակցիա են անցկացնում բուհերում։ Նրանք առաջարկում են միանալ համազգային դասադուլին և պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։

Վաղ առավոտից ցուցարարները փողոցներ են փակում Երևանի տարբեր հատվածներում։ Նրանք փակել էին Մյասնիկյան, Բաղրամյան պողոտաները, Սարյան, Բուզանդ, Թումանյան, Վազգեն Սարգսյան, Նալբանդյան փողոցները։ Ակցիաներին մասնակցում էին Երևանի տարբեր բուհերի ուսանողներ, դպրոցների աշակերտներ, որոնք վարորդներին կոչ էին անում թողնել մեքենաները և միանալ իրենց։

Ոստիկանությունը Երևանում բերման է ենթարկել փողոցներ փակած 84 անձի:

  • Կիսվել: