երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինծառայողները հարգել են Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը

Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինծառայողները հարգել են Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը

Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինծառայողները հարգանքի տուրք են մատուցել Հայաստանում 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին։ Այս մասին հայտնում է  ՌԴ հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:

Երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին  մասնակցել են ռազմաբազայի զինծառայողները, նրանց ընտանիքի անդամները, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ՌԴ ՊՆ Գյումրիի դպրոցի սաները և «Յունարմիա» համառուսաստանյան ռազմահայրենասիրական շարժման սաները։

Ռազմակայանի մշակութային և ժամանցի կենտրոնի գլխավոր դահլիճում զորամասի ռազմաքաղաքական բաժնի մասնագետների կողմից անցկացվել է աղետի վերաբերյալ արիության դաս ՝ զինծառայողների, դպրոցականների և «Յունարմիա»-ի անդամների համար:

  • Կիսվել: