ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Գտել են Ֆրանսիա մեկնող ուղևորներից մեկի կատուն, ով հանուն կատվի չէր մեկնել երկրից

Գտել են Ֆրանսիա մեկնող ուղևորներից մեկի կատուն, ով հանուն կատվի չէր մեկնել երկրից

«Զվարթնոց» օդանավակայանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է հրապարակել օդանավակայանում կորած և գտնված կատվի մասին:

«5 օր առաջ Հայաստանից Ֆրանսիա մեկնել ցանկացող մեր ուղևորներից մեկը «Զվարթնոց» օդանավակայանում կորցրել էր Լուլու անունով իր կատվին, և հանուն կատվի ուղևորը չէր մեկնել երկրից:

Երեկ մեր աշխատակցի օգնությամբ գտնվեց կատուն և վերադարձվեց տիրոջը՝ վերջինիս պարգևելով մեծ ուրախություն և ոգևորություն:

Իսկ դուք ի՞նչ կանեիք հանուն Ձեր կենդանու

Կհրաժարվեի՞ք մեկնել, թե՞ ամեն դեպքում կմեկնեիք երկրից՝ առանց Ձեր կենդանու»:

  • Կիսվել: