կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գրանցվել է 30 հաղորդում, որոնցից երեքը վերաբերել է հանցագործություններին. ՆԳՆ ոստիկանության շտաբի պետ

Գրանցվել է 30 հաղորդում, որոնցից երեքը վերաբերել է հանցագործություններին. ՆԳՆ ոստիկանության շտաբի պետ

Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում Ներքին գործերի նախարարության ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը ներկայացրեց, որ  Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության ողջ ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից գրանցվել է 30 հաղորդում։  

 «Հաղորդումներից երեքը վերաբերել են հանցագործություններին։ Դրանք սահմանված կարգով ուղարկվել են նախաքննության մարմին՝ քրեական վարույթ նախաձեռնելու համար։ Դրանցից երկուսը՝ մեկից ավելի անգամ այլ անձի փոխարեն քվեարկելու, իսկ մեկը հեղինակային և կից իրավունքների խախտման դեպքերի մասին են։ Մնացած 27-ը հանցագործության հատկանիշներ չպարունակող, սակայն ստուգման ենթակա այդ տեղեկությունները իրենց բնույթով մեծամասամբ վերաբերել են բնակարանում այլ անձանց հաշվարկված լինելուն, ընտրական ցուցակում ներառված չլինելուն, ընտրացուցակում մահացած անձի առկայությունը և այլն»,– ասաց նա։

  • Կիսվել: