երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Գրանցեք խախտումները, նամակով ուղարկեք ինձ . Արարատի մարզպետը դիմել է մարզի բնակիչներին

Գրանցեք խախտումները, նամակով ուղարկեք ինձ . Արարատի մարզպետը դիմել է մարզի բնակիչներին

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է մարզի բնակիչներին։

Նա, մասնավորապես, նշել է․

«Արարատի մարզի հարգելի բնակիչներ, հաշվի առնելով այն իրավիճակը, որը ստեղծվել է ամբողջ հանրապետությունում, առաջարկում եմ իրականացնել հանրային վերահսկողության գործողություններ: Եթե ականատես կլինեք հակահամաճարակային կանոնների խախտման դեպքերի, խնդրում եմ արձանագրել այդ խախտումները և նամակով ուղարկել ինձ: Մենք կուսումնասիրենք դրանք և անպայման հետամուտ կլինենք, որպեսզի խախտումները վերացվեն և մեղավորները ենթարկվեն պատասխանատվության՝ անկախ նրանից, թե ով է խախտում կատարողը»:

  • Կիսվել: