ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2020
Գոշավանք վանական համալիրի մոտակայքում ավտոմեքենա է շրջվել․ կա տուժած

Գոշավանք վանական համալիրի մոտակայքում ավտոմեքենա է շրջվել․ կա տուժած

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 4-ին, ժամը 14։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Գոշավանք վանական համալիրի մոտակայքում ավտոմեքենա է շրջվել․ կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Միշա Բ․, ծնված 1995 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլխիվայր շրջվել, վարորդը եւ ուղեւորներն (Անի Ա․, ծնված 1992 թ., Լիանա Գ․, ծնված 1976 թ. եւ Արմինե Բ․, ծնված 1985 թ.) ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով:

Անի Ա․-ն հոսպիտալացվել է Դիլիջանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

  • Կիսվել: