հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Գործող չափորոշիչով տարրական դպրոցում մայրենիին հատկացված է 650 դասաժամ, իսկ նորով՝ 718. ԿԳՄՍՆ

Գործող չափորոշիչով տարրական դպրոցում մայրենիին հատկացված է 650 դասաժամ, իսկ նորով՝ 718. ԿԳՄՍՆ

Հանրային հեռուստաընկերության եթերում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է կրթական չափորոշիչներին:

Նա, մասնավորապես, նշել է, որ գործող չափորոշիչով տարրական դպրոցում մայրենիի համար հատկացված է 650 դասաժամ, իսկ նոր չափորոշչով՝ 718 դասաժամ:

Միջին դպրոցում՝ համապատասխանաբար 850 և 893, իսկ ավագում՝ 500, նախատեսվում է 571։

Նա նշել է. ՛՛Մեր նպատակն է դաստիարակել Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որը, դուրս գալով դպրոցից, լինելու է հմտություններով և գիտելիքով զինված, կարողանալու է քննադատել և վերլուծել՛՛։

 

  • Կիսվել: