շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Գործն ընթացքի մեջ է. Վահրամ Դումանյանը՝ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի գործունեությունը դադարեցնելու մասին

Գործն ընթացքի մեջ է. Վահրամ Դումանյանը՝ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի գործունեությունը դադարեցնելու մասին

Այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը չբացառեց, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղը կարող է փակվել:

«Դիտարկվում է հետագա գործունեության նպատակահարմարության հարցը: Ինքնանպատակ չէ ունենալ մի կառույց, անունը դնել բուհ, բայց բովանդակությունը չհամապատասխանի բուհին, կամ չբավարարեն ռեսուրսները, որպեսզի այդ կառույցը գործի»,- ասաց Դումանյանը:

Դումանյանը կարևորեց կրթության որակը: Նախարարը նաև տեղեկացրեց, որ գործընթացը սկսելու նախաձեռնությունը ներկայացրել է բուհը: 

«Բուհի ղեկավարությունից ծավալուն տեղեկանք ենք ստացել. կադրային, ֆինանսական, նաև ուսանողների քանակի հետ կապված խնդիրներ կան այնտեղ: Նախաձեռնությունը եկել է բուհից, ներկայացված հիմքերը բավականին հիմնավոր են, գործն ընթացքի մեջ է»,- ասաց Դումանյանը:

  • Կիսվել: