ՔՊ-ն «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Վրույր Այվազյանն չընտրեց տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը պատգամավոր Վրույր Այվազյանն առաջադրեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ ՔՊ-ական Վոլոդյա Հակոբյանը հիշեցրեց, որ Այվազյանի նկատմամբ 2 քրեական գործ կա հարուցված դեռ 2021 թ-ից։
Այվազյանը տեղեկացրեց, որ 2 գործերն էլ այս պահին գտնվում են դատարանում, և որ դրանք պայմանավորված են իր քաղաքական գործունեությամբ, քանի որ ինքը 2022 թ-ից մինչև ԱԺ պատգամավոր դառնալը եղել է Գյուլագարակ համայնքի ավագանու խմբակցության ղեկավար։



