շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Գորիսում ապաստանած մեր հայրենակիցների կեցության հարցերը պատշաճ լուծում են ստացել Սյունիքի մարզպետարանի ջանքերով․ Թորոսյան

Գորիսում ապաստանած մեր հայրենակիցների կեցության հարցերը պատշաճ լուծում են ստացել Սյունիքի մարզպետարանի ջանքերով․ Թորոսյան

Այսօր Գորիսում էի, որտեղ ժամանակավոր ապաստան են գտել մեր արցախցի հայրենակիցները, ովքեր չեն կարողանում վերադառնալ իրենց տներ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը․
 
«Գորիսում ապաստանած մեր հայրենակիցների կեցության հարցերը պատշաճ լուծում են ստացել Սյունիքի մարզպետարանի ջանքերով, իսկ նրանց բժշկական օգնության հարցերով էլ զբաղվում է Գորիսի բժշկական կենտրոնը։
Գորիսի ԲԿ տնօրենի հետ այցելեցինք երկու պացիենտների, որոնք հետվիրահատական խնամք են ստանում ԲԿ անձնակազմի կողմից և բարեհաջող ապաքինվում են»։

  • Կիսվել: