երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Գորիսի Թումանյան փողոցը վերածնվում է. Առուշ Առուշանյանն այցելել է շինհրապարակ

Գորիսի Թումանյան փողոցը վերածնվում է. Առուշ Առուշանյանն այցելել է շինհրապարակ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն այցելել է քաղաքի վերակառուցվող Թումանյան փողոց՝ ծանոթանալու ընթացիկ աշխատանքներին, հանդիպելու շինարարներին ու տեղի բնակիչներին։

Գորիսի Թումանյան փողոցը կդառնա ժամանակակից ճանապարհային ենթակառուցվածքի օրինակ. հատկանշական է, որ այս փողոցը, լինելով համայնքի կարևոր տրանսպորտային հանգույցներից մեկը, երբևէ ասֆալտապատված չի եղել:

Համայնքի ղեկավարի որոշմամբ՝ Թումանյան փողոցը ոչ միայն կասֆալտապատվի, այլև կունենա ժամանակակից ճանապարհային ենթակառուցվածքի բոլոր տարրերը: Նախագիծը ներառում է նոր մայթերի կառուցում, արտաքին լուսավորության ցանցի արդիականացում, ինչպես նաև կանաչապատ գոտիների ավելացում:

Վերակառուցման աշխատանքներն ընթանում են բավականին ակտիվ` փողոցը գեղեցիկ և բարեկարգ տեսք է ստանում։

Համայնքապետն այցի ընթացքում զրուցել է շինարարների և բնակիչների հետ, ծանոթացել նրանց կարծիքներին ու առաջարկներին։ Առուշանյանն ընդգծել է, որ համայնքն ամեն ինչ անում է՝ փողոցի վերակառուցումն արագ և որակյալ կերպով ավարտին հասցնելու համար։

Թումանյան փողոցի օրինակով կվերանորոգվում են նաև Գորիսի այլ փողոցներ՝ դարձնելով քաղաքն առավել գրավիչ և հարմարավետ բոլորի համար։

Ծրագիրն իրականցվում է սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։

  • Կիսվել: