հինգշաբթի, օգոստոս 13
13 / 8 / 2026
Գորիսում այրվել է կայանած «Mitsubishi» ավտոմեքենան

Գորիսում այրվել է կայանած «Mitsubishi» ավտոմեքենան

Նոյեմբերի 27-ին, ժամը 02:46-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 14 հասցեում այրվում է կայանած ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:07-ին, մարվել՝ 03:25-ին: Այրվել է «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան․ տուժածներ չկան:

  • Կիսվել: