շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գորիս-Կապան ճանապարհահատվածի ադրբեջանական ոստիկանական կետը իրենց վերահսկողության տակ եղած սահմանն է․ ՔՊ-ական պատգամավոր

Գորիս-Կապան ճանապարհահատվածի ադրբեջանական ոստիկանական կետը իրենց վերահսկողության տակ եղած սահմանն է․ ՔՊ-ական պատգամավոր

Առուշ Առուշանյանի և մյուսների նկատմամբ քաղաքական հետապնդում չկա, դրանք քրեական գործեր են շատուշատ հոդվածներով։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհահատվածի` Որոտանի հատվածում անվտանգության ապահովմանը` Խաչատրյանը նշեց. «Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածում ադրբեջանցիները անցակետ են տեղադրել, այդտեղ անցումը կազմակերպվում է սահմանապահ զորքերի, ՌԴ զորքերի  ուղեկցությամբ։ Այո, դա որոշակի խոչընդոտ է երթևեկությանը, վարորդները 10-15 րոպե ստիպված են լինում սպասել։ ԽՍՀՄ սահմանների քարտեզով դա իրենց վերահսկողության տակ գտնվող տարածք է եղել»։

Արձագանքելով Ալիև-Փաշինյան հանդիպման օրակարգին և այդ համատեքստում Մեղրիի «միջանցքի» մասին հարցին, պատգամավորը նշեց. «Թե ինչ օրակարգ կլինի, ես չեմ կարող ասել։ Ալիևի օրակարգը մեզ համար ընդունելի չէ, ընդունելի է մեր օրակարգը, որը բանակցություններում պարզ կլինի»,- ասաց Արմեն Խաչատրյանը։

  • Կիսվել: