ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գորիս-Կապան ավտոճանապարհին բեռնատար է այրվել

Գորիս-Կապան ավտոճանապարհին բեռնատար է այրվել

Օգոստոսի 23-ին, ժամը 14։45-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 10-րդ կմ-ին ավտոմեքենա է այրվում։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է բեռնատար և խոտածածկ տարածք։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։56-ին, մարվել՝ 18։03-ին։ Այրվել է «Mercedes» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գ․ Զ․) և 11 հա բուսածածկույթ։

  • Կիսվել: