Ավելի քան 2300 բեռնատար սպասում է վրաց-ռուսական սահմանով անցնելուն
Ավելի քան 2,3 հազար բեռնատար սպասում է վրաց-ռուսական սահմանով անցնելուն: Այս մասին տեղեկացնում է Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը:
Նշվում է, որ Վերին Լարսով երթևեկությունը փակ է այսօր առավոտից բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ ձնահոսքի վտանգի պատճառով: Ընդհանուր առմամբ, էլեկտրոնային հերթում, ըստ վերջին տվյալների, կա 2 310 բեռնատար: