երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Գորիս-Կապան ավտոճանապարհի՝ վիճարկելի տարածքով անցնող հատվածի անվտանգությունն ապահովում են ռուս սահմանապահները. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն (տեսանյութ)

Գորիս-Կապան ավտոճանապարհի՝ վիճարկելի տարածքով անցնող հատվածի անվտանգությունն ապահովում են ռուս սահմանապահները. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն (տեսանյութ)

Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը, որը անցնում է վիճարկելի տարածքով, ապահովում են ռուս սահմանապահները հենակետերի միջոցով։ Այս մասին տեղեկանում ենք Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից:

՛՛Նշված ճանապարհահատվածի երթևեկության անխափանությունն ապահովելու նպատակով Որոտանի ուղղությամբ տեղակայված է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վերահսկողության կետ, իսկ սահմանային անվտանգությունն իրականացնում են սահմանապահ ուղեկալների միջոցով։

Սահմանապահ զորքերը վերահսկում են իրավիճակը. բնակիչներին մնում է չտրվել սադրանքներին և պահպանել հանգստություն՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: