կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Գորիսում 18 ընտանիք՝ տեղացիներ և Արցախից տեղահանվածներ, ստացան նոր բնակարաններ

Գորիսում 18 ընտանիք՝ տեղացիներ և Արցախից տեղահանվածներ, ստացան նոր բնակարաններ

Այսօր Գորիս խոշորացված համայնքում տեղի ունեցավ բնակարանների բանալիների հանձնման արարողություն, որի շրջանակում 18 ընտանիք ստացավ իր երկար սպասված բնակարանը, հայտնում են Գորիսի համայնքապետարանից:
 
Շահառուների թվում են ինչպես տեղի բնակիչներ, այնպես էլ Արցախից բռնի տեղահանված և Գորիսում ժամանակավորապես ապաստանած ընտանիքներ։
 
Այս նախաձեռնությունը Գորիս համայնքում իրականացվող բնակարանաշինական շարունակական ծրագրի մաս է կազմում։ Համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետևողական աշխատանքի արդյունքում վերջին տարիների ընթացքում համայնքի տարբեր բնակավայրերում, այդ թվում՝ սահմանամերձ գյուղերում, կառուցվել և վերակառուցվել է շուրջ 60 բնակարան՝ նպաստելով բազմաթիվ ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը։
 
Կոնկրետ այս՝ 18 բնակարանների տրամադրման ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 200 միլիոն ՀՀ դրամ։
 

  • Կիսվել: