ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Արսեն Թորոսյանը և Վրաստանի խորհրդարանի առողջապահության հանձնաժողովի նախագահը քննարկել են առողջապահական ոլորտում իրականացվող ծրագրերը

Արսեն Թորոսյանը և Վրաստանի խորհրդարանի առողջապահության հանձնաժողովի նախագահը քննարկել են առողջապահական ոլորտում իրականացվող ծրագրերը

ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը հունիսի 19-ին հանդիպել է Վրաստանի խորհրդարանի առողջապահության հանձնաժողովի նախագահ Զազա Լոմինաձեի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրների առողջապահական ոլորտում իրականացվող ծրագրերին, մասնավորապես, գրիպի պատվաստումներին, բժշկական ապահովագրությանը վերաբերող հարցերին: Այս համատեքստում կարևորվել են առողջապահական ոլորտում փորձի փոխանակումն ու համապատասխան հանձնաժողովների միջև համագործակցության խորացումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային խնդիրներին:

Կարևորելով նման հանդիպումները՝ Զազա Լոմինաձեն նշել է, որ անհրաժեշտ է ամրապնդել երկու երկրների միջև եղած դարավոր բարեկամությունն ու զարգացնել փոխգործակցությունը:

Հանդիպումը կայացել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գիորգի Գաբունյայի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան կատարած այցի շրջանակում:

  • Կիսվել: