Դեռևս կա Քարվաճառը պահպանելու հնարավորություն, մեզանից կախվածը պետք է անենք դրա համար. Սեֆիլյան
«Ազգային-ժողովրդավարական բևեռ» նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել Քարվաճառի վերաբերյալ.
"Ավտոերթ դեպի Քարվաճառ
Դեռևս կա Քարվաճառը պահպանելու հնարավորություն, ուստի մեզանից կախվածը պետք է անենք դրա համար։ Քարվաճառն անառիկ պահող զինվորը պետք է տեսնի, որ ժողովուրդը կանգնած է իր թիկունքին և աջակցում է իրեն։
Աշխարհը պետք է տեսնի, որ մենք չենք հրաժարվում Քարվաճառից և ձգտում ենք պահպանել մեր լեռնային ամրոցը։ Այս նպատակով նախաձեռնում եմ ավտոերթ դեպի Քարվաճառ և կոչ եմ անում մասնակցել։ Ավտոերթը մեկնարկում է վաղը՝ նոյեմբերի 14-ին, առավոտյան։
Հ. Գ. Մանրամասները կհրապարակվեն քիչ հետո՝ ավտոերթի վերաբերյալ իվենթում":