Վենեսուելայում երկրաշարժից 28 օր անց փլատակների տակից դուրս են բերել երեք ողջ մնացածներ
Վենեսուելայում փրկարարները երկրաշարժից 28 օր անց փլատակներից ողջ են դուրս բերել երեք մարդու՝ տղամարդու, կնոջ և երիտասարդ աղջկա, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ տուժածները հայտնվել են մի սենյակում, որտեղ պատահաբար գտել են ջրի և սննդի պաշարներ ու 28 օր մնացել բետոնե թակարդում։ Փրկվածներն անհապաղ ստացել են բժշկական և հոգեբանական օգնություն:
Վենեսուելայի երկրաշարժից հետո, հուլիսի 24-ի դրությամբ, փլատակներից դուրս է բերվել գրեթե 5500 դիակ։ Ենթադրվում է, որ զոհերի թիվը կշարունակի աճել. ավելի քան 10000 մարդ դեռևս անհայտ կորած է համարվում։



