Արամ Վարդևանյանը կարող է լինել ԱԺ փոխնախագահի թեկնածու․ Նարեկ Կարապետյան
Չենք բացառում, որ Արամ Վարդևանյանը կարող է լինել ԱԺ փոխնախագահի թեկնածու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, պատգամավորի մանդատ ստացած Նարեկ Կարապետյանը:
Նշենք, որ ԱԺ կանոնակարգ-օրենքով՝ խորհրդարանի 3 փոխնախագահներից մեկը պետք է լինի ընդդիմությունից։
Նարեկ Կարապետյանը խոսել է նաև աշխատավարձի ու պարգևավճարի մասին՝ ասելով. «ԱԺ-ում ես աշխատավարձ չեմ ստանալու, հրաժարվելու եմ, իսկ պարգևավճար չի ստանալու ողջ խմբակցությունը»:
Նա նշել է, որ մարդկանց համար ԱԺ-ն ինչ-որ մեծ գործ չի արել, որ պատգամավորները պարգևավճարներ ստանան։



