ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում և Իրաքում ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա հարձակվելու մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում և Իրաքում ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա հարձակվելու մասին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը՝ ԻՀՊԿ-ն, հայտարարություն է տարածլ՝ նշելով, որ հարձակվել է Հորդանանում և Իրաքում ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա։
 
ԻՀՊԿ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ««Հաղթանակ 2» գործողության 27-րդ ալիքի շրջանակում Հորդանանում ամերիկյան Ալ-Ազրակ ռազմակայանի վրա ևս մեկ հզոր գրոհով լուրջ վնաս է հասցվել մի քանի ինքնաթիռների և ավերելով զորանոցը` սպանել և վիրավորել որոշ թվով ամերիկացի զինվորականների»:
Նշվում է նաև, որ կորպուսի ուժերը ոչնչացրել են «Patriot» ՀՕՊ համակարգը և ԱՄՆ բանակի հետախուզական օդապարիկը, ինչպես նաև հարված են հասցրել Իրաքի Էրբիլ քաղաքում տեղակայվախ ամերիկյան զորանոցին:
 

  • Կիսվել: