ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Գնել Սանոսյանի գլխավորությամբ քննարկվել են ոռոգման սեզոնին ընդառաջ գարնան նախապատրաստական աշխատանքները

Գնել Սանոսյանի գլխավորությամբ քննարկվել են ոռոգման սեզոնին ընդառաջ գարնան նախապատրաստական աշխատանքները

Հունիսի 14-ին, տեղի է ունեցել Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհրդի նիստ, որը վարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, կանոնակարգող խորհրդի նախագահ Գնել Սանոսյանը: ՀՀ ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ Նիստին մասնակցել են կանոնակարգող խորհրդի անդամներ` ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահը, ՀՀ մարզպետներ, համապատասխան գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Նիստի ընթացքում քննարկվել են հետևյալ օրակարգային հարցերը.

1. Ոռոգման սեզոնին ընդառաջ գարնան նախապատրաստական աշխատանքները,

2. ՋՕԸ-երի ընթացիկ գործունեությունը,

3. ՋՕԸ-երի գործունեության արդյունավետության բարձրացման և միասնական քաղաքականություն վարելու նպատակով՝ իրավական ակտերի (ՋՕԸ-երի կառավարման մարմինների կողմից ընդունվող որոշումները, կարգերը, կանոնադրությունը, հրամանները և այլն), պայմանագրերի (աշխատանքային և այլ) օրինակելի ձևերի մշակման վերաբերյալ հարցերը։

Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը նշել է, որ 2022 թ.-ի ոռոգման ջրամատակարարման շրջանին ընդառաջ «Ջրառ» ՓԲԸ-ի և 15 ջրօգտագործողների ընկերությունների կողմից ավարտին են մոտենում գարնան նախապատրաստական աշխատանքների իրականացումը։

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի կողմից առաջարկ է եղել օրենսդրական և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի պահանջները ապահովելու նպատակով՝ մշակել և ՋՕԸ-երին ներկայացնել անհրաժեշտ իրավական ակտերի և փաստաթղթերի օրինակելի ձևերը և չափորոշիչները՝ ՋՕԸ-երի կառավարման մարմիններում հետագա գործունեության ընթացքում դրանցով առաջնորդվելու համար։

Նիստում քննարկվել են նաև ՋՕԸ-ների 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ընկերությունների աշխատանքի և այլ կազմակերպչական հարցեր, ինչպես նաև տրվել են համապատասխան հանձնարարականներ:

  • Կիսվել: