ուրբաթ, հուլիս 31
31 / 7 / 2026
Գիշերը մի շարք չվերթների ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում

Գիշերը մի շարք չվերթների ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում

Դուբայ-Երևան, Դոհա-Երևան, Մոսկվա-Երևան, Սոչի-Երևան, Ռիգա-Երևան չվերթների ինքնաիռները տևական ժամանակ է չեն կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։  Այս մասին տեղեկանում ենք Flightradar կայքից: 

Օդանավակայանը պատճառների մասին դեռ պաշտոնական տեղեկություն չի տարածել, ենթադրվում է՝ պատճառը եղանակային պայմաններն էին։

Ինքնաթիռները պտույտներ են տվել Հայաստանի օդային տարածքում, ապա բարեհաջող վայէջք կատարել, իսկ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռը փոխել է ուղղությունը և վայրէջք կատարել Թբիլիսիի օդանավակայանում։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Թբիլիսիում վայրէջք կատարած ինքնաթիռը գիշերն ավելի ուշ վերադարձել է Երևան և բարեհաջող վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում:

 

 

 

  • Կիսվել: