Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է կատալպա և գիհի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Աջափնյակում ավելացվել է ևս մեկ կանաչ անկյուն․ Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհի։
Կանաչ տարածքների խնամքն ապահովելու համար անցկացվել է 600 մետր ջրագիծ։


