ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Գեղասահքի և հոկեյի մարզադպրոցը հրավիրում է միասին նշելու Վարդավառը. ջրոցիից բացի՝ սպասվում են ձնոցի և ձնագնդի

Գեղասահքի և հոկեյի մարզադպրոցը հրավիրում է միասին նշելու Վարդավառը. ջրոցիից բացի՝ սպասվում են ձնոցի և ձնագնդի

Հուլիսի 16-ին` ժամը 15։00-ին, Երևանի քաղաքապետարանի Գեղասահքի և հոկեյի մարզադպրոցը հրավիրում է միասին նշելու Վարդավառը, տեղեկանում ենք քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից:

՛՛Ավանդական ջրոցիից բացի սպասվում է՝

ձնոցի և ձնագնդի,

պղպջակների և փրփուրի շոու,

մանկական ինտերակտիվ թատրոն:

 Երեխաները հնարավորություն կունենան օգտվել տարածքում տեղադրված բատուտից, նկարվել photobooth-ում՝ տեղում վերցնելով լուսանկարները, նաև ակվագրիմ ունենալ, պարել և սնվել:

Մուտքն ազատ է:

Հասցե՝ Ծովակալ Իսակովի պող., 27/10 շենք՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: