չորեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2026
Գեղարքունիքում 21-ամյա վարորդը Ford Transit-ով բախվել է արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր

Գեղարքունիքում 21-ամյա վարորդը Ford Transit-ով բախվել է արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր

Հունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21:15-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 21-ամյա Վահե Ա․-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ձորակում, հաղորդում է Shamshyan.com–ը։

 

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։

 

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • Կիսվել: