երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Գեղարքունիքի ողբերգական վթարի 5 վիրավորներից 3-ը՝ ՌԴ-ից և Ուկրաինայից են

Գեղարքունիքի ողբերգական վթարի 5 վիրավորներից 3-ը՝ ՌԴ-ից և Ուկրաինայից են

Հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է հունիսի 28-ին Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 24-րդ կմ-ում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը, գրում է shamshyan.com-ը։

Պարզվել է՝ «Opel»-ը վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ, 60-ամյա Լևոն Հովսեփյանը, «Renault»-ը վարել է ՌԴ քաղաքացի, 24-ամյա Արամ Ալայանը։ Վթարի հետևանքով Լ. Հովսեփյանը, նրա ուղևորներից 60-ամյա Հայկանուշ Սիմոնյանը տեղում մահացել են, իսկ 59-ամյա Շողիկ Ներսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն, իսկ «Renault»-ի վարորդ Ա. Ալայանը, նրա ուղևորները՝ ՌԴ քաղաքացիներ, 23-ամյա Գվոն Կրիստինան, 25-ամյա Մեն-Չեր Կանեյաման և Ուկրաինայի քաղաքացի, 24-ամյա Մաքսիմ Յաշնուկը նույնպես տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Ավելի վաղ դեպքի վայրից աղբյուրը հայտնել էր, որ հունիսի 28-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:30-ի սահմանում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում՝ Հայրավանք գյուղի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել էին «Opel» և «Renault» մակնիշի ավտոմեքենաները:  

Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել էին, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Գավառ» բժշկական կենտրոն: 

  • Կիսվել: