ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գեղարքունիքի մարզում բախվել են Ford Escape-ն ու Niva-ն. վիրավորների մեջ է Մարտունու կանանց խորհրդի նախագահը

Գեղարքունիքի մարզում բախվել են Ford Escape-ն ու Niva-ն. վիրավորների մեջ է Մարտունու կանանց խորհրդի նախագահը

Այսօր՝ մայիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի  մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի Փամբակ գյուղի վարչական տարածքում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ, Մյասնիկ  Հարությունյանի վարած ВАЗ 2121 մակնիշի և Արմեն Հայրապետյանի վարած Ford Escape մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford-ի ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ Աշխեն Քոլոզյանն ու  Մարիամ Զիրոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն  դեպքի վայր են ժամանել  ճանապարհային ոստիկանության  2-րդ  սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Ներսիկ Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Ա. Քոլոզյանը Մարտունու կանանց խորհրդի ղեկավարն է, իսկ Մ. Զիրոյանն ու վարորդ Ա. Հայրապետյանը Մարտունու կանանց խորհրդի աշխատակիցներ են: 

 

  • Կիսվել: