հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Գեղարքունիքի մարզում 25-ամյա վարորդը Mazda-ով բախվել է կովին և հայտնվել դաշտում. կան վիրավորներ

Գեղարքունիքի մարզում 25-ամյա վարորդը Mazda-ով բախվել է կովին և հայտնվել դաշտում. կան վիրավորներ

Հուլիսի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ժամը 13:40-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 25-ամյա Ալեքսանդր Մ.-ն, իր վարած Mazda մակնիշի 88 ՍN 881 համարանիշի ավտոմեքենայով, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 24 կմ հատվածում, հարվածել է խոշոր եղջերավոր անասունին և դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ու հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է shamshyan.com -ը, վթարի հետևանքով ուղևորներ, Երևանի բնակիչներ, 25-ամյա Դավիթ Խ.-ն, 23-ամյա Մհեր Խ.-ն և 22-ամյա Գոռ Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի բժշկական կենտրոն:

Ըստ տեղեկությունների՝ վիրավորներից Դավիթ և Մհեր Խ.-երը եղբայրներ են:

  • Կիսվել: